211652_close_icon
views-count546 դիտում article-date 16:37 27-05-2020

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է ազատամարտիկների երկու միությունների նախագահներին

Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 27-ին ընդունել է Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանին և Զոհված ազատամարտիկների միության նախագահ Աթուր Առուստամյանին: Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը կարևորել է կառույցների գործունեությունը և վստահեցրել, որ դրանք կգնտվեն իր մշտական ուշադրության և հոգածության ներքո: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և փոխգործակցության առաջարկի համար՝ հյուրերը ԱԺ նախագահին են ներկայացրել կառուցների գործունեության ընթացքում առաջացող խնդիրներն ու առանձնացրել հիմնական ուղղությունները: Հանդիպման ավարտին Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանը խորհրդարանի նախագահին պարգևատրել է «Հայրենիք և հավատ» մեդալով:

Նմանատիպ նյութեր