211652_close_icon
views-count889 դիտում article-date 13:57 24-01-2025

Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել երկու տարբեր մաքսային միությունների, անհամատեղելի են. Արտակ Զեյնալյան

Անհամատեղելի է միաժամանակ տարբեր մաքսային միություններին անդամակցելը: Այս մասին  Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ընթացող «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկումների ընթացքում ասաց նախագծի հիմնական զեկուցող, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։

«Եթե ինչ-որ պահի ՀՀ-ն համապատասխանեցնելու ճանապարհին կարիք կունենա մտնել ԵՄ-ի մաքսային միության մեջ մինչև անդամակցությունը, բնականաբար այստեղ կառաջանա անհամատեղելիություն ԵԱՏՄ-ի մաքսային տարածքի հետ: Այդ ժամանակ կարիք կառաջանա որոշում կայացնել փոխել մաքսային միությունը: Երկու տարբեր մաքսային միություններ միմյանց հետ անհամատեղելի են, երբ կգա պահը որոշում կայացնելու՝ մտնել ԵՄ մաքսային միության մեջ, ապա կարիք կլինի փոխել դրանք»,- ասաց Զեյնալյանը:

Նմանատիպ նյութեր