Արցախի նախագահ Սահակյանն ընդունել է Ֆուտբոլի միջազգային միությունների համադաշնության պատվիրակությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 7-ին ընդունել է Ֆուտբոլի միջազգային միությունների համադաշնության պատվիրակությանը` կազմակերպության գլխավոր քարտուղար Սաշա Դյուրկոփի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ-ում ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր: Երկուստեք կարեւորվել է Արցախի եւ տարբեր երկրների միջեւ փոխգործակցության ընդլայնումն այս ուղղությամբ: