211652_close_icon
views-count225644 դիտում article-date 12:09 26-05-2020

Վանաձորի թիվ 19 հիմնական դպրոցի տիկին տնօրենն «առողջական խնդիրներ ունի». նա ծանր է տարել իր՝ վթարի ենթարկվելու մասին լուրի հրապարակումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 25-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի մասին, որով ընթերցողներին հայտնել էինք, որ Գավառ քաղաքում բախվել էին Infiniti և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Տեղեկացրել էինք նաև, որ վիրավորներից մեկն աշխատում է Վանաձոր քաղաքի թիվ 19 հիմնական դպրոցի տնօրեն։ Այսօր՝ մայիսի 26-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի ֆեյսբուքյան էջին նամակ է եկել նշված դպրոցի տնօրեն Անուշ Եդոյանից, ով մեզ մեղադրում է, թե չգիտեր, որ ամուսնու կողքին ուղևորի կարգավիճակում նստած լինելը հանցանք է և մեր գրածը համարում էր «ոչ պրոֆեսիոնալ, ցածրորակ աշխատանք»։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նշված վայ-տնօրենին հայտնում է, որ մենք կատարել ենք մեր լրագրողական աշխատանքը. ներկայացրել ենք վթարի վայրը, և որ վիրավորների մեջ էր նաև ինքը՝ Ա. Եդոյանը, մինչդեռ սույն տնօրենը, ցուցաբերելով լրիվ անմեղսունակ վերաբերմունք, մեզ մեղադրում է նյութը հրապարակելու մեջ։ Ի դեպ, հրապարակումից հետո Վանաձորից արդեն բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, ովքեր հայտնում են, որ սույն տնօրենն այնքան էլ չի փայլում իր գործունեության մեջ։ Առաջիկայում [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հրապարակումներ է պատրաստելու քաղաքացիներից ստացված ահազանգերի հիման վրա, ինչից հետո անմեղսունակ տնօրենը գուցե հետևություններ անի։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/25/1155631/]հայտնել [/url]էինք, որ մայիսի 24-ին ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Գավառ քաղաքի Ազատության փողոցում բախվել էին Վանաձորի բնակիչ՝ 56-ամյա Արթուր Եդոյանի վարած Opel մակնիշի 35 ՍX 862 համարանիշի և Գավառի բնակիչ՝ 57-ամյա Արշակ Արշակյանի վարած Infiniti մակնիշի 88 AP 688 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Եդոյանն ու նրա ուղևոր՝ Վանաձորի բնակիչ, 49-ամյա Անուշ Եդոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Գավառ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Հարություն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ա. Եդոյանը աշխատում է Վանաձոր քաղաքի թիվ 19 հիմնական դպրոցի տնօրեն: [b]Վանաձոր քաղաքի թիվ 19 հիմնական դպրոցի տնօրեն Անուշ Եդոյանն է [/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0124062001590480114579819.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր