211652_close_icon
views-count20959 դիտում article-date 21:00 11-11-2016

Վանաձորի Թիվ 27 հիմնական դպրոցի 3 ա դասարանի սաները իրենց գիտելիքներն են ցուցադրել կերպարվեստի մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 11-ին Վանաձորի Թիվ 27 հիմնական դպրոցի 3ա դասարանի սաները՝ ղեկակավրությամբ դասարանի դասղեկ Շուշան Մայիլյանի, անցկացրել են փորձարարական դաս: Փորձարարական դասն ընթացել է 3 փուլով: Առաջինում երեխաներն իրենց գիտելիքներն են ցուցադրել կերպարվեստի մասին: Այնուհետ, դուրս գալով դպրոցի բակ՝ յուրաքանչյուրն սկսել է իր պատկերացմամբ պատկերել դասի օրվա թեման՝ «Իմ սիրած տարվա եղանակը», իսկ վերջում դասարանի դասղեկի ուղեկցությամբ ուղևորվել են պատկերասրահ և ծանոթացել արվեստի բարձրարժեք ստեղծագործություններին, որոնք երեխաների վրա մեծ տպավորություն են թողել: Միջոցառումը բարձր գնահատանքի է արժանացել դպրոցի ողջ անձնակազմի և դպրոցի տնօրեն Գարեգին Քրհանյանի կողմից: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 152+
152+

Նմանատիպ նյութեր