211652_close_icon
views-count74325 դիտում article-date 15:37 25-05-2020

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Porsche Cayenne-ը, գլխիվայր շրջվելով, հայտնվել է դաշտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 25-ի, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ավտոմեքենա կա կողաշրջված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորթւայմբ։ Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են գլխիվայր շրջված Porsche Cayenne մակնիշի 81 MM 100 համարանիշի ավտոմեքենան։ Պարզվել է նաև, որ վթարը եղել է ժամեր առաջ, և ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան վարել է Սեդրակ Հ-ն, վթարի հետևանքով էլ տուժածներ չկան; Փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները վերամբարձ կռունկի միջոցով դուրս են բերել ավտոմեքենան անվտանգ վայր, իսկ մինչ այդ, հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր