211652_close_icon
views-count963 դիտում article-date 16:04 25-05-2020

ՃՈ ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 23 մեքենա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 22-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին գումարտակի և հատուկ վաշտի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։ Տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 23 տրանսպորտային միջոց։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեցին նաև 4 մեքենա, որոնց առջևի հողմապակիները թույլատրելիից մուգ էին, 8 տրանսպորտային միջոցի խլացուցուցիչները վերասարքավորված էին բարձր ձայնով երթևեկելու համար, 5-ի վարորդները երթևեկում էին առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2 մեքենայի համարանիշերը փոխարինված էին, 1-ն էլ գտնվում էր հետախուզման մեջ։ Ճանապարհային ոստիկանները հայտնաբերեցին նաև 3 մոտոցիկլետ, որոնց համարանիշերը անընթեռնելի էին։ Հարգելի՛ վարորդներ, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր