4167 դիտում
22:22 27-02-2020
ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 11 մեքենա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երթևեկության անվտանգության ապահովման նպատակով Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակվում են։ Փետրվարի 26-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող սպայական հատուկ վաշտի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։
Արդյունքում տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 11 մեքենա։
Հայտնաբերվեց նաև թաղանթապատ հողմապակիով 8 մեքենա, 3 տրանսպորտային միջոց գտնվում էր հետախուզվում մեջ, իսկ մի մեքենայի վարորդ երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ միտումնավոր խախտումներ էր կատարում։
4 մեքենայի վարորդ չուներ վարորդական իրավունքի վկայական, մեկ մեքենա առանց համարանիշի էր, ևս մեկ մեքենայի վարորդ գտնվում էր ոչ սթափ վիճակում։
Բոլոր օրինախախտները ենթարկվեցին պատասխանատվության։
Հարգելի վարորդնե՛ր, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4143 դիտում
23:40 12-05-2020
ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 20 մեքենա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1278 դիտում
20:32 14-05-2020
ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 23 մեքենա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1367 դիտում
20:15 19-05-2020
ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 45 մեքենա. ՏԵՍԱՆՅՈՒԹ