30710 դիտում
19:32 23-05-2020
Շիրակի մարզում ուժեղ քամին վնասներ է պատճառել մի շարք գյուղերի բնակիչների. տուժածները հույս ունեն, որ անօգնական չեն մնա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ժամը 19:30-ի սահմաններում, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում:
Ուժգին քամին մեծ վնասներ է պատճառել Շիրակի մարզի Շիրակավան, Իսահակյան, Վարդաքար և մի շարք այլ համայնքների տներին:
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի հետ զրույցում Վարդաքարի գյուղապետ Գալուստ Ավետիսյանը տեղեկացրեց, որ գյուղի ավելի քան 30 բնակչի կողմից ահազանգ է ստացել, որ իրենց տները վնասվել են, հիմնականում՝ տանիքները:
Գյուղապետը ահազանգել է ահազանգել է Արտակարգ իրավիճակների նախարարություն և Շիրակի մարզային ոստիկանության, քանի որ գյուղի բնակիչ Արթուր Պողոսյանի տան տանիքն ու բետոնե առաստաղը փլուզվել են:
Արթուր Պողոսյանը բնակվում է մոտ և տատիկի հետ, որոնք երկուսն էլ հիվանդ են: Նա ընդամենը մի քանի ամիս առաջ էր վերանորոգել տունը:
Գյուղապետ Գ. Ավետիսյանը հայտնել է, Շիրակի մարզպետարանում կստեղծվի խումբ, որը պետք է գնահատի վնասի ընդհանուր չափերը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարութ Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+