36173 դիտում
17:33 17-10-2017
Արտակարգ իրավիճակ Ստեփանավանում. ուժեղ քամին վնասներ է պատճառել. քամու հետևանքով ծառեր են կոտրվել, էլկետրասյուներ են տապալվել. Ստեփանավանի քաղաքապետը խոսքից անցել է գործի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ և այսօր գիշեր հանրապետությունում ուժեղ քամու հետևանքով որոշ մարզերում տեղի են ունեցել արտակարգ դեպքեր:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ծառայություն բազմաթիվ ահազանգեր են ստացվել քաղաքացիների կողմից, որոնց տեղում օպերատիվ լուծումներ են տրվել համապատասխան կառույցների կողմից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղ քամու հետևանքով վնասներ է կրել նաև Ստեփանավան քաղաքը:
Կոտրվել են ծառեր, բետոնե սյուներ են տապալվել, վնասվել է գազատար խողովակը: Բարեբախտաբար, այդ ամենի հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ որոշ տեղերում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները իրենց ղեկավարների հետ գույքագրում են անում ու պարզում կրած վնասի նյութական չափը, Ստեփանավանի քաղաքաետ Միքայել Ղարաքեշիշյանը խոսքից գործի է անցել:
Երեկ մինչև կեսգիշեր և այսօր վաղ առավոտվանից քաղաքապետարանի համապատասխան բաժինների ծառայողների, ինչպես նաև «ԳազպրոմԱրմենիա» , «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունների ներկայացուցիչների հետ փողոց առ փողոց , տուն առ տուն փորձում են վերացնել ստեղծված խոչընդոտները՝ գործի դնելով վերամբարձ կռունկներ, համապատասխան տեխնիկա, որպեսզի քաղաքի բնակչությունը անհարմարություններ չզգա տեղի ունեցած քամու պատճատռով:
Աշխատանքները տեղում ղեկավարում է Մ. Ղարաքեշիշյանը: Ստեփանավանցիները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Բնության դեմ ոչ ոք չի կարող դուրս գա, բնությունը որ կատաղեց, ոչ մի բան չես կարող անել, ուզում ես օլիգարխ եղի, ուզում ես մարզպետ, դատավոր ու պատգամավոր, բայց գոհ ենք քաղաքապետարանի աշխատակիցներից, ովքեր չսպասելով մեր ահազանգերին, եկան ու օգնության ձեռք մեկնեցին մեզ: Մենք գոհ ենք, որ այս նեղ պահին Ստեփանավանի քաղաքապետը օգնութան ձեռք է մեկնում նաև այն բնակիչներին, ովքեր վնասներ են կրել իրենց սեփականությունը հանդիսացող տարածքներում: Էնպես որ, համամիտ ենք ժողովրդական խոսքին՝ Գյուղ կանգնի գերան կկոտրի»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+