16398 դիտում
10:15 19-02-2016
Ուժեղ քամին մեծ վնասներ է պատճառել Լոռու մարզի Մեծավան գյուղի՝ ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի անվան դպրոցին. քամին պոկել է տանիքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 18-ին, Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Մեծավան գյուղում քամին իր ավերածություններն է թողել: Ուժեղ քամու պատճառով վնասվել է ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի տանիքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քամին այնքան ուժգին է եղել, որ հսկայական թիթեղյա տանիքը իր փայտե գերաններով պոկել ու շպրտել է:
Դպրոցում սովորում է 330 աշակերտ, սակայն այս պահին դասերը չեն ընդհատվել, իսկ գյուղապետարանն ու դպրոցը այնքան էլ ֆինանսական միջոցներ չունեն, որ կարողանան շտապ վերականգնել, ուշացնելու դեպքում էլ եղանակային այս պայմաններում, մանավանդ, որ առաջիկայում սպասվում է անձրև, այն կլցվի շենք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2005 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)