211652_close_icon
views-count49593 դիտում article-date 20:38 22-05-2020

Կորոնավիրուսով վարակված Ռամզան Կադիրովի վիճակը ծանր է. Baza. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեչնիայի նախագահ և «Ահմատ» ֆուտբոլային ակումբի պատվավոր նախագահ Ռամզան Կադիրովը, որը վարակվել է կորոնավիրուսով, գտնվում է ծանր վիճակում: Նրա մոտ թոքերի լուրջ խնդիր կա, հայտնում է [url=https://t.me/bazabazon/3757]Baza[/url] տելեգրամ-ալիքը: Baza-ն նշում է, որ Կադիրովը վարակվել էր մոտ 2-3 շաբաթ առաջմ երբ հիվանդանոցում այցելել էր Ուրուս-Մարտանի շրջանի ղեկավար Վալիդ Աբդուրռեշիդովին: Աբդուրռեշիդովը վարակվել էր կորոնավիրուսով, իսկ Կադիրովը որոշել էր նրան զորակցություն հայտնել: Հիվանդանոցում նա գրկախառնվել էր Աբդուլռեշիդովի հետ: Մեկ շաբաթ անց Կադիրովի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, սակայն նա դրան ուշադրությու չէր դարձրել:Դրա պատճառով ժամանակը բաց է թողնվել. Կադիրովը միանգամից չի դիմել բժիշկներին դիմել: Ավելի վաղ «Ահմատի» գլխավոր տնօրեն Ահմեդ Այդամիրովը հայտարարել էր, որ Կադիրովը գտնվում է Չեչնիայում, և նրա առողջությունը բավարար է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր