1392 դիտում
14:37 14-05-2020
Կորոնավիրուսով վարակված անձանցից 66-ի վիճակը ծանր է, 33-ինը՝ ծայրահեղ ծանր
Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 66-ի վիճակը ծանր է, 33-ինը՝ ծայրահեղ ծանր:
«[url=https://armenpress.am/arm/news/1015271.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:
«Ներկայում բուժման մեջ է գտնվում 2 218 պացիենտ՝ հիվանդանոցներում և հատուկ վայրերում: Հիվանդների շրջանում ունենք 660 հոգի, որոնք ներկա պահին թոքաբորբ են տանում: 66 հոգի ծանր են, 33-ը՝ ծայրահեղ ծանր: 6 հոգի միացված է արհեստական շնչառության սարքին»,-ասաց Նանուշյանը:
Նա հիշեցրեց, որ մայիսի 11-ի դրությամբ հաստատված նոր դեպքերի թիվը 142 է: «Կարող եք նկատել, որ վերջին օրերի ընթացքում թիվը գրեթե այդ մակարդակի վրա է, սակայն, եթե համեմատենք ավելացող օրական աճի տեմպը, ապա այն դեռևս 5 տոկոսի շրջանակում է»,-նշեց փոխնախարարը:
Փոխնախարարը վստահեցրեց՝ Առողջապահության նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ավելի մեծ տեմպերով են շարունակվելու՝ կապված նաև նրա հետ, որ նոր հայտնաբերված դեպքերն օրեցօր ավելանում են:
Կառավարությունը մայիսի 14-ի նիստում որոշում է կայացրել երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Նմանատիպ նյութեր
1203 դիտում
20:14 01-06-2020
Կորոնավիրուսով հիվանդներից 440-ի վիճակը ծանր է, 55-ինը՝ ծայրահեղ ծանր. Թորոսյան
Այս բաժնից
925 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
850 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
913 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին