1217 դիտում
13:02 20-05-2020
ԵԱՏՄ համապատասխան խորհուրդը քննարկել է համավարակի պայմաններում պարենային անվտանգության խնդիրները
Եվրասիական տնտեսական միության Ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի անդամների հերթական աշխատանքային հանդիպումը տեսակոնֆերանսի ձեւաչափով տեղի է ունեցել մայիսի 18-ին:
Հանդիպումը նախագահել է Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության եւ պարենի նախարար Իվան Կռուպկոն:
Հանդիպմանը մասնակցել են Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության մասով Խորհրդի անդամները` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սապարխան Օմարովը, Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության, պարենային արդյունաբերության եւ մելիորացիայի նախարար Էրկինբեկ Չոդուեւը, Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշեւը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, արդյունաբերության եւ ագրոարդյունաբերության համալիրի գծով նախարար Արտակ Քամալյանը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, տեխնիկական կարգավորման գծով նախարար Վիկտոր Նազարենկոն:
Եվրասիական տնտեսական միության Ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի անդամները ներկայացրել են COVID-19 կորոնավիրուսային համավարակի զարգացման պայմաններում պարենային անվտանգության ապահովմանն ուղղված Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կողմից իրականացված միջոցառումները։ Այնուհետեւ Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Վլադիմիր Ռախմանինը ներկայացրել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության մի շարք առաջարկները` COVID-19 համավարակի մասով:
Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պարենային անվտանգության ապահովման ընդհանուր սկզբունքները եւ մոտեցումները ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության մեթոդաբանության հիման վրա, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միությունում օրգանական գյուղատնտեսության զարգացման հեռանկարները:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել Եվրասիական տնտեսական միության Ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի հաջորդ նիստն անցկացնել ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում` Բելառուսի Հանրապետությունում:
Նմանատիպ նյութեր
1072 դիտում
22:27 23-06-2023
Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է պարենային ապահովմանն առնչվող խնդիրները
802 դիտում
20:45 15-02-2024
Քննարկվել են Հարավկովկասյան տարածաշրջանում պարենային անվտանգության խնդիրները
Այս բաժնից
1249 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1072 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
889 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել