773 դիտում
14:49 19-05-2020
30-օրյա վերջնաժամկետ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, հակառակ դեպքում ԱՄՆ-ն կդադարեցնի ֆինանսավորումը
ԱՄՆ-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը 30 օր է տալիս, որպեսզի վերջինս երաշխավորի կազմակերպության ղեկավարման համակարգում բարեփոխումների իրականացումը, որին ձգտում է Վաշինգտոնը։ Հակառակ դեպքում, երկիրը կդադարեցնի ֆինանսավորումը և կվերանայի իր անդամակցությունը։
Այդ մասին ԱՀԿ-ի տնօրեն Տեդրոս Գբրեյեսուսին ուղղված նամակում գրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։
«Եթե ԱՀԿ-ն 30 օրվա ընթացքում չերաշխավորի էական բարելավում, ես ժամանակավորապես կսառեցնեմ ԱՀԿ-ի մշտական ֆինանսավորումը և կվերանայեմ կազմակերպությունում մեր անդամակցությունը»,-Twitter-ի իր էջում նամակից մի հատված հրապարակել է Թրամփը։
Նա հավելել է, որ ինքը չի կարող թույլ տալ ամերիկացի հարկատուներին շարունակել ֆինանսավորել մի կազմակերպությանը, որը չի ծառայում Ամերիկայի շահերին։
Նշենք, որ ԱՄՆ-ն տարեկան 500 մլն դոլար է փոխանցում ԱՀԿ-ին, մինչդեռ Չինաստանը՝ ընդամենը 38 մլն դոլար։ Թրամփի խոսքով՝ կազմակերպությունը վերածվել է չինական տիկնիկի և չի գրանցել խախտումները, որոնք թույլ են տրվել Չինաստանի կողմից կորոնավիրուսի բռնկման պահից սկսած։
Նմանատիպ նյութեր
719 դիտում
12:55 23-09-2014
ԱՄՆ-ն աջակցում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ղազախստանի անդամակցությանը
Այս բաժնից
367 դիտում
19:08 16-04-2024
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
460 դիտում
22:38 15-04-2024
Տաջիկստանի նախագահը մայիսի երկրորդ կեսին կայցելի Ադրբեջան