4673 դիտում
21:32 04-07-2015
Բաղրամյան պողոտայի ցուցարարները իշխանությունների առաջ վերջնաժամկետ դրեցին, հակառակ դեպքում ամեն օր աղբամանները մեկ քայլ առաջ են տանելու դեպի նախագահական
Բաղրամյան պողոտան չենք բացելու մինչեւ մեր երեք պահնաջները չկատարեն: Ինչպես փոխանցում է [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակիցը, այս մասին հայտարարեց նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը դիմելով իշխանություններին: Նրա խոսքով, եթե երկուշաբթի օրը մինչեւ 21.00-ն պահանջներից մեկը չիրականանա, սկսում են մեկ քայլ առաջ ակցիան: Եվ ամեն օր մեկ քայլ առաջ են տանելու աղբամաններով կառուցված բարիկադները դեպի նախագահական:
«Մենք առաջ ենք գնալու խաղաղ, բայց իշխանությանը մարտահրավերներ նետող քայլերով: Հակառակ դեպքում կմնանք քչերով: Ու կասկածի տակ կդնեն մեր վճռականությունը»,- նշեց Դավիթ Սանասարյանը եւ մտավորակններին, հոգեւորականներին իրենց միանալու կոչ արեց: Սփյուռքի հայերին էլ առաջարկեց տեղի դեսպանատներում բողոքի գործողություններ իրականացնել: Նա չբացառեց նաեւ, որ առաջիկայում իրեն բերման ենթարկեն:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
685 դիտում
21:11 22-11-2024
Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը
2008 դիտում
20:56 22-11-2024
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով. Նիկոլ Փաշինյան
748 դիտում
20:48 22-11-2024
Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» ոլորտային բարեփոխումները