Չինաստանի ղեկավարը գտնում է, որ ժամանակին է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ պահել կորոնավիրուսի բռնկման մասին
Չինաստանը ժամանակին, առանց հապաղելու է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ պահել կորոնավիրուսի բռնկման մասին։
Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, այդ մասին Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 73-րդ տարեկան նստաշրջանում իր ելույթի ժամանակ ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինը։
Նրա խոսքով՝ իր երկիրը միշտ հավատարիմ է եղել թափանցիկության և պատասխանատվության բարձր արժեքներին։
«Հետևաբար, ժամանակի էլ տեղեկացրել ենք ԱՀԿ-ին վիրուսային իրավիճակի մասին»,-ասել է Չինաստանի առաջնորդը։