2372 դիտում
11:59 04-09-2020
Չինաստանը մտադիր է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը փորձարկել Ուզբեկստանի բնակիչների վրա
Ուզբեկստանի նորարարական զարգացման նախարարությունը նախօրեին հայտնել է, որ Չինաստանը ցանկանում է կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութը փորձարկել ուզբեկ կամավորների վրա: Նախարարության փոխանցմամբ՝ այժմ բանակցություններ են ընթանում այդ հարցի շուրջ, գրում է [url=https://eadaily.com/ru/news/2020/09/04/kitay-hochet-ispytat-svoyu-vakcinu-na-grazhdanah-uzbekistana?fbclid=IwAR3asvl4BBNWRI2LEL-IOJltl-iTMYo8XqLALrP_hDpGABMbn-2jcZ8Dq6w]eadaily.com[/url] կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ կողմերի առցանց հանդիպմանը մասնակցել են Ուզբեկստանի շահագրգիռ նախարարությունների, Չինաստանի գիտությունների ակադեմիայի, Գիտական կազմակերպությունների միջազգային դաշինքի, ինչպես նաև պատվաստանյութի հեղինակ Anhui ZhifeiLongcom Biopharmaceutical ընկերության ներկայացուցիչները:
Նշվում է, որ Չինաստանում ավարտվել է պատվաստանյութի փորձարկումների երկրորդ փուլը․ պատվաստանյութը MERS, SARS և COVID-19 վիրուսիների դեմ ունիվերսալ ազդեցություն ունի, այն ստեղծվել է Չինաստանի պետական ֆարմակոպեայի պահանջների խստագույն պահպանմամբ, ուստի՝ առանձնանում է անվտանգության բարձր մակարդակով։
Նշվում է, որ սա աշխարհում կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստանյութն է։ Փորձարկումների առաջին և երկրորդ հաջողված փուլերից հետո երրորդ փուլը 2020 թվականի չորրորդ եռամսյակում կանցկացվի։
Նմանատիպ նյութեր
2471 դիտում
15:54 21-08-2020
Դոդոնը պատրաստ Է իր վրա փորձարկել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը
7052 դիտում
11:59 19-05-2020
ԱՄՆ-ում հաջողությամբ փորձարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
1377 դիտում
10:17 27-11-2014
ԱՄՆ-ում հաջողությամբ փորձարկել են Էբոլայի դեմ պատվաստանյութը
Այս բաժնից
751 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
757 դիտում
15:33 25-01-2025
Իրանը հերքել է Լիբանան զենք տեղափոխելու վերաբերյալ Իսրայելի մեղադրանքները
1159 դիտում
14:59 25-01-2025
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել