ԱՄՆ-ում բժիշկներն առաջին անգամ փորձարկել են Էբոլայի վիրուսի մշակված պատվաստանյութը: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին:
Պատվաստանյութը կիրառվել է 20 կամավորների վրա: Դրական արդյունքներ են գրանցվել: Մասնավորապես, դեղորայքի ազդեցությունից կամավորների իմունային համակարգը սկսել է արտադրել հակամարմիններ, որոնք դիմակայում են վիրուսին: Միևնույն ժամանակ որևէ վտանգավոր կողմնակի բարդություններ չեն առաջանում:
Ֆաուչին այս դեղամիջոցն անվանել է «խոստումնալից ֆակտոր»: