211652_close_icon
views-count720 դիտում article-date 20:00 12-05-2020

Վարչապետի անվտանգության աշխատակիցների շրջանում կորոնավիրուսով վարակված անձ չկա. խոսնակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հերքում է այն տեղեկությունները, թե վարչապետի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Գևորգյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում: «Վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության աշխատակիցը կորոնավիրուսի թեստ է հանձնել, իսկ անվտանգության աշխատակիցների մոտ կորոնավիրուս չկա: Իսկ վարչապետն իր թեստավորման մասին մշտապես տեղեկացնում է, վերջին օրերին նա թեստ չի հանձնել»,- ասաց Գևորգյանը: Հայաստանում մայիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3538 դեպք, որոնցից 1430-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2042 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 33 313 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 47 դեպք:

Նմանատիպ նյութեր