211652_close_icon
views-count592 դիտում article-date 13:43 22-10-2026

Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն․ այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանում հայտնված ադրբեջանցու մասին լրագրողի հարցին:

«Մարդն անցել է, զինվորականները հայտնաբերել են, հանձնել են ԱԱԾ մարմիններին։ Տեսել են՝ մարդ ա, քայլելով գալիս ա, ձերբակալել են, հանձնել են ԱԱԾ-ին։ Հանրապետության հրապարակից չեն ձերբակալել»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է սահմանների պաշտպանության հարցին, Փաշինյանի խոսքով՝ չկա այնպիսի մի սահման, շփման գիծ, որ մարդ անցած չլինի, այդ թվում՝ Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակ:

«Մարդն անցել է, հիմա պետք է վերադարձնենք իրենց»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ միևնույն է, ցանկացած դեպքում ծառայողական քննություններ են իրականացվում։

Նմանատիպ նյութեր