211652_close_icon
views-count8239 դիտում article-date 23:11 20-03-2020

Բանակում կորոնավիրուսով վարակված անձ չկա․ ՊՆ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բանակում կորոնավիրուսով վարակված անձ չկա․ ՊՆ ներկայացուցիչ: ՀՀ տարածքից դուրս գտնվող զինծառայողները, ովքեր ուսում էին անցնում տարբեր երկներում, ինչպես նաեւ նրանք, ովքեր գտնվում էին արձակուրդում վերցվել են վերահսկողության ներքո։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը։ Նրա խոսքով՝ վերադառնալուց հետո բոլորը հաշվառվել են եւ ամենօրյա մոնիթորինգի միջոցով իրականացնում են համապատասխան միջոցառումներ։ Օհանյանը նաեւ հայտնեց, որ Պաշտպանության նախարարի եւ գլխավոր շտաբի պետի անմիջական միջնորդությամբ՝ Զինված ուժերում առկա համաճարակային միջոցառումները իրականացնելու համար նախատեսված պարագաները եւ ծախսվող նյութերի պաշարները ավելացվում են, պահեստավորում են, անհրաժեշտ քանակը տրամադրվում են զորամասերին եւ զորամիավորումներին։ Նրա խոսքով՝ ներկա իրավիճակը կարծես զորավարժություն լինի ԶՈՒ-ի համար, եւ այս պայմանները մոտեցվել է պատերազմական դրության պայմաններին։ Անդրադառնալով դիտարկմանը, թե պարտադիր զինծառայողների դեպքում արգելվել է տեսակցությունները եւ արձակուրդը, իսկ պայմանագրային զինծառայողներն ու սպաները աշխատանքային օրվա ավարտից հետո դուրս են գնում զորամասի տարածքից՝ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետն արձագանքեց, որ զինծառայողներին եւ սպաներին հորդորել են հավաքույթների չմասնակցել ու զգոն լինել։ «Բացի այդ, առավոտյան չափում ենք նրանց ջերմությունը, եթե որեւէ մեկը ջերմություն է ունենում, նրան մեկուսացնում ենք»։ Նա եւս մեկ անգամ վստահեցրեց` մինչ օրս կորոնավիրուսի ախտանշաններով որեւէ դեպք չի եղել ԶՈՒ-ում, սակայն եղել են սուր շնչառական վարակման դեպքեր. «Ի դեպ, քանի որ Զինված ուժերում շարժ չկա ներսից դուրս եւ հակառակը, այս ամենը բերեց նրան, որ սուր շնչառական եւ այլ հիվանդությունների տարածումը զգալիորեն նվազեց։ Վերջին 10 տարիների ընթացքում նման պատկեր չէր եղել»: Օհանյանի խոսքով՝ արտակարգ դրության ավարտից հետո զինծառայողները կկարողանան իրենց հասանելիք արձակուրդն օգտագործել ու մեկնել տուն։ Մանրամասները՝ [url=https://www.youtube.com/watch?time_continue=71&v=sARpmn7EYvY&feature=emb_logo]iravabannet[/url]-ի տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր