887 դիտում
12:26 11-05-2020
Վարչապետն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին գործուղել է Արցախ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գործուղվել է Արցախ. այս մասին ասվում է ՀՀ վարչապետի որոշման մեջ.
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին 2020 թվականի մայիսի 11-12-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ):
2. Արմեն Գրիգորյանի՝ Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ) գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,- նշված է որոշման մեջ:
Նմանատիպ նյութեր
3475 դիտում
15:53 06-08-2019
Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ավինյանին, Վլադիմիր Կարապետյանին, Վահե Հակոբյանին և Արմեն Գրիգորյանին գործուղել է Արցախ
847 դիտում
20:14 11-05-2023
Նիկոլ Փաշինյանն Արմեն Գրիգորյանին գործուղել է Բելգիա
1242 դիտում
12:05 12-07-2021
Փաշինյանն իր օգնական Իսախանյանին գործուղել է Արցախ
Այս բաժնից
538 դիտում
21:00 27-12-2024
Տավուշի մարզի Աճարկուտի երեխաները Half-court բասկետբոլի դաշտ ունեն․ վարչապետ
1396 դիտում
20:49 27-12-2024
Վարչապետի որոշմամբ նշանակումներ և վերանշանակումներ են կատարվել ՊԵԿ ղեկավար կազմում
949 դիտում
20:37 27-12-2024
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքը փոխվել է