211652_close_icon
views-count850 դիտում article-date 20:14 11-05-2023

Նիկոլ Փաշինյանն Արմեն Գրիգորյանին գործուղել է Բելգիա

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 12-16-ը կգտնվի Բելգիայում։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը  հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Ազատ Բաբայանին և վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Արշակ Մուսախանյանին 2023 թվականի մայիսի 12-16-ը ներառյալ գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)»,- ասվում է որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր