211652_close_icon
views-count1245 դիտում article-date 12:05 12-07-2021

Փաշինյանն իր օգնական Իսախանյանին գործուղել է Արցախ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գագիկ Իսախանյանին Արցախի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանին 2021 թվականի հուլիսի 12-ից 15-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (Ստեփանակերտ)՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով:

2. Գագիկ Իսախանյանի գործուղման գիշերակացի և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականին՝ Արցախի Հանրապետություն գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,-ասված է որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր