4021 դիտում
16:47 02-05-2020
Նազարբաևի դստերը հեռացրել են Ղազախստանի սենատի ղեկավարի պաշտոնից
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրը՝ Դարիգա Նազարբաևան, հեռացվել է խորհրդարանի սենատի ղեկավարի պաշտոնից։ Որոշումն ընդունել և արդեն ստորագրել է երկրի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը, հաղորդում է rosblt.ru կայքը։
Նազարբաևան նշված պաշտոնում էր նշանակվել անցյալ տարվա մարտի 20-ին, իսկ 2016 թվականի սեպտեմբրի 13-ից եղել է վերին պալատի պատգամավոր։ Մինչ այդ, զբաղեցրել է Ղազախստանի վարչապետի տեղակալի պաշտոնը։ Էլ ավելի վաղ նա եղել է մեջլիսի անդամի, նաև խորհրդարանի ստորիկ պալատի խոսնակի պաշտոնում։
Հիշեցնենք, որ վերջինս սկանդալի մեջ հայտնվեց այն բանից հետո, երբ Լոնդոնում կալանք դրվեց նրա անշարժ գույքի վրա, որոնք կապված եին Նազարբաև ընտանիքի հետ։ Կալանքի տակ հայտնված գույքը գնահատվում էր 39 մլն ֆունտ։
Նմանատիպ նյութեր
1343 դիտում
18:48 10-12-2014
Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ
760 դիտում
11:00 29-04-2015
Տեղի է ունեցել Ղազախստանի վերընտրված նախագահ Նուրսուլթան Նազարբաևի երդմնակալությունը
1146 դիտում
16:37 02-09-2015
Ղազախստանի քաղաքացիների անձնագրերում կտպվեն նախագահ Նազարբաևի մեջբերումները
Այս բաժնից
475 դիտում
15:47 17-04-2024
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև
1045 դիտում
13:41 17-04-2024
Սոչիում ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը