Ղազախստանի քաղաքացիների անձնագրերում կտպվեն նախագահ Նազարբաևի մեջբերումները
Այսուհետ Ղազախստանի քաղաքացիների անձնագրերում առկա կլինեն այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մեջբերումները, հաղորդում է Tengrinnews.kz-ն:
Կանոնը ներառվել է անձը հաստատող փաստաթղթերի ձևակերպման մասին օրենքում տեղ գտած փոփոխության արդյունքում:
Պատգամավոր Ռահմեթ Մույաշևի խոսքով՝ օրինագծում տեղ է գտել դրույթ, համաձայն որի անձնագրի ստացման ժամանակ քաղաքացին պետք է երդում տա: