211652_close_icon
views-count230710 դիտում article-date 23:00 30-04-2020

Արտակարգ դեպք Գյումրիում. «Հայինկասացիա»-ի աշխատակիցը 10 մլն դրամ գումարը բանկից ստացել ու «թռել է».

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախաքննություն է կատարվում երեկ՝ ապրիլի 29-ին Կումայրիի ոստիկանություն դիմած Վալերի Սարգսյանի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ «Հայինկասացիա» ՓԲԸ Գյումրու բաժնի նախկին ինկասատոր, 33-ամյա Տարոն Պապոյանը 2019 թ.-ի մարտի 15-ին ստացել է 10 մլն դրամ գումար՝ Երևանում գործող բանկերից մեկի դրամապահոց հանձնելու համար: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ վերջինս ողջ գումարը չի հանձնել դրամապահոց, ինչպես նաև «Հայինկասացիա» ՓԲԸ Գյումրու բաժին չի ներկայացրել գումարի մուտքագրման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կատարվածի վերաբերյալ Վ. Սարգսյանը տեղեկացել է «Հայինկասացիա» ՓԲԸ-ից, իսկ կասկածյալ Տ. Պապոյանը 2019 թ.-ի հունիսի 7-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով հետախուզվում էր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր