Սյունիքի մարզում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի աշխատակիցը շուրջ 4 տարի չի ներկայացել աշխատանքի, սակայն միշտ ներկա է ստացել, իսկ 16 մլն դրամ գումարը յուրացրել է նրա անմիջական ղեկավարը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության աշխատակից, Սյունիքի մարզի բնակիչ 44-ամյա Արքա Բ․-ն 2021թ. սեպտեմբերից մինչ օրս աշխատանքի չի հաճախել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Սյունիքի մարզի բնակիչ 49-ամյա Գևորգ Հ․-ն, հանդիսանալով Արքա Բ․-ի ղեկավարը, կեղծ տվյալներ մտցնելով աշխատանքի հաճախման փաստաթղթերում, աշխատանքի չներկայացած օրերը ներկայացրել է՝ որպես ներկայացած, ինչի արդյունքում վճարված ընդհանուր 16 մլն դրամը վերջինիս կողմից յուրացվել է:
Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։