211652_close_icon
views-count30885 դիտում article-date 12:46 28-11-2018

Հայաստանում գործող բանկերից մեկի 42-ամյա աշխատակիցը դիմել է իրավապահներին և հայտնել. կինը տանից հափշտակել է 16 հազար դոլար, 1 մլն դրամ և 1 մլն դրամ արժողության ոսկյա մատանիներ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 27-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ստացած ահազանգի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ Լ. Զ.-ն և հայտնել, որ կինը՝ Արմավիրի մարզի բնակիչ Ս. Գ-ն, իր հետ համատեղ ապրելու ժամանակի ընթացքում նոյեմբերի 18-ին Ավան վարչական շրջանի իրեն պատկանող տանից գողացել է 16 հազար ԱՄՆ դոլար, 1 մլն դրամ, ինչպես նաև 1 մլն դրամ ընդհանուր արժողության ոսկյա մատանիներ և փաստաթղթեր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լ. Զ.-ն իրավապահներին հայտնել է, որ ինքն աշխատում է Հայաստանում գործող հայտնի բանկերից մեկում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր