211652_close_icon
views-count23811 դիտում article-date 00:00 30-04-2020

«Մենք շարունակում ենք պնդել մեր տեղեկության հավաստիությունը». «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիրը՝ Գավառի իրադարձությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Aravot.am

«Մենք շարունակում ենք պնդել մեր տեղեկության հավաստիությունը»,- [url=https://www.aravot.am/2020/04/29/1108900/?fbclid=IwAR3-7Fnmu6ko00HKvRB_7c4Hd8-BdPSzhrLDnYCBeK8ylrfpdPTWqDyoDYA]Aravot.am[/url]-ի հետ զրույցում անդրադառնալով Գավառում [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/29/1153550/]տեղի ունեցած[/url] իրադարձություններին և «Ժողովուրդ» օրաթերթին ապատեղեկատվություն տարածելու մեջ մեղադրանքներին, հայտարարեց «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը: Հիշեցնենք՝ երեկ ArmLur.am–ը գրել էր, որ «իրենց հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ այսօր Գավառի ճանապարհին հնչած կրակոցներից հետո Նորատուսի բնակիչները չեն հանդարտվել: Ճշտվող տեղեկությունների համաձայն՝ վերջիններս երկաթյա ձողերով մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ հսկողություն են իրականացնում ոստիկանները։ Այնտեղ է եղել անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը, սակայն իրավիճակը չի կարողացել վերահսկել: Ձողերով և դանակներով զինվածները սկսել են ջարդուփշուր անել հիվանդանոցի գույքը, որից հետո, հրելով, քանդելով հիվանդանոցում հսկողություն իրականացնող ոստիկանների կազմած պատնեշը, մուտք են գործել այն սենյակ, որտեղ պառկած են եղել կրակոցների արդյունքում վիրավորված երկու անձինք եւ դանակով կտրել են նրանց երկուսի վիզը: Այդպես վրեժ լուծելուց հետո հեռացել են»: Այսօր ՀՀ ոստիկանությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ Գավառի հիվանդանոցում ոչ մեկը չի սպանվել և հորդորեց լրատվամիջոցներին չճշտված տեղեկություններ չհրապարակել: Երեկվանից շատ լրատվամիջոցներ, հղում կատարելով «Ժողովուրդ»-ին, տեղեկություն տարածեցին, թե մարդիկ մուտք են գործել Գավառի ԲԿ և հաշվեհարդար տեսել: Այսօր այս առիթով իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց նաև Պետրոս Ղազարյանը՝ արծարծելով ներողություն խնդրելու հարցը: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/04/29/1108900/?fbclid=IwAR3-7Fnmu6ko00HKvRB_7c4Hd8-BdPSzhrLDnYCBeK8ylrfpdPTWqDyoDYA]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր