2593 դիտում
21:46 06-10-2019
Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիրը դատապարտել է «Հայելի» մամուլի ակումբի վրա տեղի ունեցած հարձակումը
Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը հայտրարություն է տարածել՝ դատապարտելով «Հայելի» մամուլի ակումբի վրա տեղի ունեցած հարձակումը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Հիմնվելով մեր դավանանքի վրա՝ խստորեն դատապարտում ենք մամուլի և ազատ խոսքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն:
Ատելության քարոզի, այլակարծության նկատմամբ անհանդուրժողոկանության և նման բացասական երևույթների դեմ համապատասխան գործողություններ չկիրառելը հանգեցնում է այսպիսի լարված իրավիճակի:
Լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպության նկատմամբ այս հարձակումը քաղաքական թե այլ նամակներ ուղղելու անքաղաքակիրթ միջոց է, ինչպես նաև ատելության ծայրահեղ դրսևորում, որն ըստ երևույթին սոցիալական ցանցի տիրույթից տեղափոխվեց իրական կյանք:
Ակնկալում ենք տեղական իշխանություններից և իրավապահ համակարգից խիստ գնահատական այս երևույթին, քանզի նման միջադեպերը խաթարում են մեր երկրի միջազգային վարկանիշը:
Լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ նման վերաբերմունքը վտանգում է խոսքի ազատությունը՝ ժողովրդավարության ձգտող մեր պետությունում: Ցանկացած բռնություն լրատվամիջոցների դեմ պետք է ստանա իրավական ու քաղաքական համարժեք պատասխան:
Այս առիթով մենք կոչ ենք անում պատկան մարմիններին անհապաղ դիմակազերծել մեր գործընկերոջ դեմ հարձակում գործած մարդկանց ու արժանի պատիժը տալ նրանց, այլապես այն կարող է կրկնվել և դառնալ սովորական երևույթ մեր սիրելի հայրենիքում»:
Նմանատիպ նյութեր
1752 դիտում
18:58 05-10-2019
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է «Հայելի» մամուլի ակումբի դեմ այսօր տեղի ունեցած հարձակումը
11175 դիտում
23:06 20-10-2019
Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է «Հայելի» ակումբի դեմ հարձակումը
Այս բաժնից
484 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը
877 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
466 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը