211652_close_icon
views-count2797 դիտում article-date 20:08 27-04-2020

Միջխորհրդարանական հարթակներում մեր փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. ԱԺ փոխնախագահի շնորհավորական ուղերձը ՌԴ Պառլամենտարիզմի օրվա կապակցությամբ

Հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են երկու բարեկամ ժողովուրդների ավանդական ամուր կապերի վրա։ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, որի վառ ապացույցն է երկու երկրների խորհրդարանականների միջև տեղի ունեցող անընդմեջ աշխատանքային հանդիպումները։ Միջխորհրդարանական հարթակներում մեր փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա։ Ուրախ եմ փաստել, որ երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված են երկար տարիների խորը և կառուցողական հարաբերություններ։ Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը, ուղղված Հայաստանի և Ռուսաստանի զարգացմանը կհանգեցնեն շոշափելի արդյունքների։ Սիրով շնորհավորում եմ ռուս գործընկերներիս Պառլամենտարիզմի օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ խաղաղություն և բարեկեցություն։ Լիահույս եմ, որ մեր երկու երկրների միջև արդեն իսկ առկա գործընկերությունը կշարունակի զարգանալ ի բարօրություն մեր ժողովուրդների։

Նմանատիպ նյութեր