5814 դիտում
12:56 22-04-2020
Իմ 5 լուսանկարներն ու դրանց պատմությունները. Սամվել Սևադա. Vnews.am
[url=https://www.vnews.am/culture/im-5-lusankarnern-u-dranc-patmutyunnery-samvel-sevada/?fbclid=IwAR0EOZxRz2cJu7h_Jf9KCkIil6QdJdqrPiz-Z6bCRIryv1fp0SgDci6Ya7I]Vnews.am[/url]-ը գրում է. «Իր լուսանկարների մասին այս անգամ խոսում է գեղանկարիչ, բանաստեղծ ու լուսանկարիչ Սամվել Սևադան։ Վերջինս ներկայացրել է 5 լուսանկար, որի կենտրոնում մարդն է։ Ինչպիսի՞ն են մարդիկ Սևադայի օբյեկտիվում, և ի՞նչ պատմություններ են ամբողջացնում նրանք՝ ստորև։
[b]«Ճակատագիր»
[/b]
[img]https://st0.shamshyan.com/editor/0398237001587545636625362.jpg[/img]
«Գորիս գնալու ճանապարհին, քարե հսկա հուշակոթողի մոտ տեսա ազնվական դիմագծերով, բարձրահասակ այս մարդուն: Միրգ էր վաճառում:
Երկու կիլո խնձոր ուզեցի: Գեղեցկադեմ փոքրիկ թոռնուհին հետն էր, նրան հանձնարարեց կշռել, ինքն էլ վրա-վրա ծխում էր ու քննախույզ հայացքով հետևում ինձ ու իմ լուսանկարչական հսկա սարքին:
Հարցրի ով լինելը: Զգացի որ խոսել շատ չի սիրում, բայց և կարծես վստահեց ու բացվեց: Քյավառցի եմ, ասաց: 37 տարի գիր-գրականության ուսուցիչ եմ եղել: Սեվ-մութ տարիներին կինս հանկարծակի մահացավ, երեխեքս ու ես մնացինք անտեր: Դպրոցներում դասաժամեր չկային, աշխատավարձ չկար: Հավաքեցի երեխեքիս, եկա էս կողմերը: Հիմա սրա-նրա համար եմ աշխատում: Մեկ-մեկ էլ միրգ եմ ծախում: Թոշակս ծխախոտիս էլ չի հերիքում:
Ասացի,- Ամերիկացի դերասան Քլինթ Իսթվուդին ես նման, մենակ նրա ավելի “սիմպատիչնի” տեսակն ես: Դառնորեն ժպտաց, նոր ծխախոտ կպցրեց հնից ու ասաց:
– Մի քիչ առաջ գայիք, շատ բան կտեսնեիք… Վարչապետն էր անցնում էստեղից, էս քարի մոտ խորոված էին արել, որ հյուրասիրեն նրան ու իր պալատականներին: Մեզ էլ հեռացրին էստեղից, կարծես վարակիչ էինք… Կերան-խմեցին, գնացին..:
Երկար խոսեցինք : Հուսադրեցի.. անoգուտ:
[b]Հեռացա` հետս տանելով մի քանի լուսանկար ու էս զարմանալի մարդու, որին եղբայր զգացի, հոգու դառնությունը»…
[/b]
[b]«Գիվամ ի’նչ…»
[/b]
[img]https://st0.shamshyan.com/editor/0346440001587545684928571.jpg[/img]
«- Ըսըմ են չոբան ես, մի խոսա:
Շատ էլ որ չոբան եմ: Կարող ա՞ չոբան եմ ծնվե:
Այ ախպեր ջան, դու ընձի հարցեր տուր, ես պատասխանեմ:
– …
– Թե չէ ըսըմ են մի խոսա:
Գիվամ թե ընձնից խելոք են: 10 հատ ոխճար իրարից չեն ջոգըմ: Պալիտիկա են խաղըմ:
Արի գյուղապետին խոսցըրա, տես գլոխը քանի՞ կապեկի խելք կա, որ գյուղապետ է դառե:
Նիկոլը Նիկոլ չըլնի, որ ստրանց թողել է շնչըմ են: Արի ու տես, որ հըմ էլ երիշը փոխել հեղափոխական են դառե:
Ես չէ`դու, ախպեր ջան, հեղափոխութունը մեզի չի կպե: Էդ անտերը մինչև մեզի հասնի` կպրծնի:
Դու ընձի հասկըցար չէ՞:
– Հա’, պատկերացրու, ախպեր ջան, հասկըցա»…
[b]«Մարու՜ս, Սամելին կոֆե սարքի»[/b]
[img]https://st0.shamshyan.com/editor/069301100158754573674622.jpg[/img]
«Լուսվարդ մայրիկը 107 տարեկան է: Շշմելու տատիկ է, բարի, լուսավոր:
Քյավառում ծնված մեծացած աղջիկ է եղել, 16 տարեկանում հարս են բերել Լոռի:
9 զավակ է ունեցել, մնացել են երկուսը: Խանումն ու Մարուսը: Խանումը 87 տարեկան է, Մարուսը 90:
Երեքով թոշակ են ստանում, ապրում են անշուք ու հին մի տան մեջ:
Պատին 1987 թվի սովետական նախշուն, քրքրված մի կալենդար: Միջանցքում դեռ անցած դարից մնացած զսպանակով, ժանգոտ մահճականեր են շարված..
Խնդրեցի , որ թույլ տան նկարեմ իրենց:
Սիրով համաձայնեցին:
Խանումն ասաց, -Մամայի լաչակը չփոխե՞նք։
-Փոխեք, եթե ուզում եք:
Կանաչ քրդի գլխաշորը հանեցին երկու քույրերով, չգիտեմ՝ որտեղից գտան բերեցին մի էլ բեթար թանաքագույն նախշուն լաչակ, հանգամանորեն կապեցին գլխին:
Մինչև ես ու ընկերս միջանցքում մեր լուսանկարչական սարքերն էինք կարգի բերում, Լուսվարդ մայրիկը կամացուկ հրահանգներ էր տալիս:
-Պոպոքն ու գաթեն բերեք, ախչի’: Մարու’ս, ցավացնում ես, կամաց կապի: Խանը’մ, խուլ անտեր, լսերը վառա, որ լավ դուս գամ…
Էդ արանքում էլ անմեղ տեսքով մեկ-մեկ ինձ էր հարցեր տալիս, քանի էրեխա ունես, բալա.. անունդ ինչ է..
-Սամվել, -գոռացի:
-Հա’, լավ անուն է, մեր գեղի կոլխոզի նախագի անունն էլ էր Սամել: Տարան պատերազմ` չեկավ: Մի’ գոռա, լսըմ եմ…
Վերջապես հագցրին-կապցրին մայրիկին: Խանումն ասաց․
– Ժպտա, այ մեր, ժպտա որ լավ դուս գաս:
Վերջում որոշեցին միասին նկարվել: Գնացին դարդերով փոխվեցին, զուգվեցին , էկան :
Ապա ժպտացող տրիոն շարվեց դռան մոտ ու ես սիրով նկարեցի նրանց ի հիշատակ:
Ժպտաց նաև Լուսվարդ մայրիկը, անատամ ժպիտով ու արանքում ծղրտաց,
– Մարու՜ս, Սամելին կոֆե սարքի, ախչի՜…
Սամելին կոֆե սարքի»..
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.vnews.am/culture/im-5-lusankarnern-u-dranc-patmutyunnery-samvel-sevada/?fbclid=IwAR0EOZxRz2cJu7h_Jf9KCkIil6QdJdqrPiz-Z6bCRIryv1fp0SgDci6Ya7I]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1338 դիտում
19:31 27-04-2020
«Իմ 5 աստղային լուսանկարներն ու դրանց պատմությունները». Ասատուր Եսայանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3732 դիտում
15:20 02-06-2022
Էշով ակցիայով հայտնի Սևադա Ղուկասյանը 2 ամսով կալանավորվել է․ NEWS.am
1840 դիտում
00:49 25-12-2023
«Մեր ժամանակների հերոսը 2023» մրցանակին է արժանացել Գորիսից մաթեմատիկայի ուսուցիչ Սևադա Խոջաբաղյանը
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
832 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»