Հաղթահարել իրար նկատմամբ եղած ատելությունը, որը ցավոք` գնալով ահագնանում է. Սամվել Սևադա
Սիրված ու ճանաչված լեգենդար գեղանկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադան ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ԺԱՄԱՆԱԿԸ ՍՊԱՌՎՈՒՄ Է ԱՅԼԵՎՍ
Դիմում իմ ազգակիցներին
Սիրելի եղբայրներ և քույրեր
Մեր վիշտն անամոք է:
1000 տարի էլ անցնի` կսկիծն ու ցավը հիշեցնելու են մեզ մեր վերքերը, պարտվածի խորին վիրավորանքը, կորցրած զավակների սիրտ քրքրող կարոտը:
ՈՒ էս ամենը մեզ կհետապնդի այնքան ժամանակ, քանի դեռ պարտված ենք:
Մեր փրկությունը հաղթանակի մեջ է:
Բայց թշնամուն հաղթելու համար մենք առաջին հերթին պիտի կարողանանք հաղթել ինքներս մեզ:
Հաղթահարել իրար նկատմամբ եղած ատելությունը, որը ցավոք` գնալով ահագնանում է:
Իսկ մեզ չսիրող, մեզ ատող, մեր բնաջնջումը երազող թշնամու ուզածն էլ դա է:
Եթե մենք չփորձենք հասկանալ իրար` կորած ենք:
Սթափվել է պետք:
Խնդրում եմ:
Եկեք փորձենք լսել իրար առանց փոխադարձ հայհոյանքների, առանց ատելության խոսքի, առանց տաքանալու:
ՈՒղղակի խնդրում եմ:
Մտածեք...Ժամանակ չունենք այլևս...
Սամվել Սևադա
Գեղանկարիչ
ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ