1341 դիտում
19:31 27-04-2020
«Իմ 5 աստղային լուսանկարներն ու դրանց պատմությունները». Ասատուր Եսայանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[url=https://www.vnews.am/culture/im-5-astxayin-lusssankarnern-u-dranc-patmutyunnery/?fbclid=IwAR1Q7zyLW-u34dNrG3NVmwjxE2v-zF6PKzpVVOfm8hEsH3iT6itsT1Zua0I]Vnews.am[/url]-ը գրում է. Լուսանկարիչ Ասատուր Եսայանցը կիսվել է մեզ հետ հետաքրքիր, հուզիչ ու զավեշտալի պատմություններով, որոնք տեղի են ունեցել Կաննի և Բեռլինի կինոփառատոնների շրջանակներում։
[b]«Երբ աչքով է անում Թիլդա Սուինթոնը»[/b]
[img]https://st0.shamshyan.com/editor/0320844001588001340666348.jpg[/img]
Առաջին անգամ Թիլդային նկարել եմ 2017 թվականին Կաննում. դուրս եկա փառատոնների պալատի շենքից, արդեն հավաքել էի ամբողջ տեխնիկան, հանկարծ այդ մթության մեջ մի սպիտակ երևույթ տեսա. սպիտակամաշկ ու շիկահեր Թիլդան էր՝ ճերմակ զգեստով։ Կինոաստղը ստորագրություններ էր բաժանում, ես էլ երկընտրանքի մեջ էի՝ նկարե՞լ նրան, թե՞ փոքրիկ հարցազրույց վերցնել՝ ընթացիկ «Շաբաթվա մարդիկ» նախագծիս համար։ Արդյունքում մոտեցա, ներկայացա, խնդրեցի պատասխանել հարցերիս։ Ասաց, որ քայլում է դեպի մեքենան և եթե կհասցնեմ, այդ ընթացքում կարող եմ հարցերս ուղղել։ Ճանապարհին Թիլդան հասցրեց հարցիս ի պատասխան ասել, որ․ ․․․փոքր տարիքում երազում էր ձի դառնալ, իսկ հիմա մտափոխվել է ու նախըտնրում է թռչուն լինել։
Հետո նստեց մեքենան ու հեռացավ…
Մեր երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ 2019 թվականի Բեռլինի կինոփառատոնի ժամանակ։ Ֆիլմի ասուլիսն էր, ամբիոնի տակ կքանստած էի՝ բազմաթիվ այլ լրագրողների հետ։ Փորձում էի ինչ-որ հետաքրքիր ժեստ ֆիքսել Թիլդայից։ Թիլդան նկատեց ինձ, գլուխս հանեցի տեսախցիկի ետևից ու աչքով արեցի՝ ի պատասխան նույն ժեստն ակնկալելով։ Թիլդան գլխի հորիզոնական շարժումով մերժեց։ Մի անգամ էլ փորձեցի՝ կրկին մերժեց։ Երրորդ անգամ հանձնվեց. նայեց ուղիղ օբյեկտիվիս ու աչքով արեց, ես էլ ինքնագոհ շուռ եկա, որ ծանոթ մեկին ասեմ՝ տեսա՞ր ինչ եղավ։ Շրջվելուն պես տեսա Եկատերինա Չեսնակովային, չհասցրեցի որևէ բան ասել, ինքն ասաց՝ «ամեն ինչ տեսել եմ, կարող ես ոչինչ չասել»։
[b]«Ռոսի Դե Պալման ու իմ մեծ օբյեկտիվը»[/b]
[img]https://st0.shamshyan.com/editor/0496297001588001367953642.jpg[/img]
Կաննի կինոփառատոնին ինձ հետ տարել էի իմ ամենամեծ օբյեկտիվը, որն առանձանպես պրակտիկ չէ, սակայն թույլ է տալիս տարբեր հետաքրքիր մանրուքներ ֆիքսել։ Շատերը չէին հավատում, որ այդ մեծ օբյեկտիվն այդ փոքր տարածքում կաշխատի։ Ուրեմն, օբյեկտիվն ուսիս կանգնած էի ծառայողական մուտքի մոտ, երբ տեսա, որ Ռոսի Դե Պալման՝ սիրուն ու էքսցենտրիկ դուրս եկավ շենքից։
Սկսեցի կանչել՝ «Ռոսի՜, Ռոսի՜», շրջվեց, տեսավ ինձ ու բացականչեց՝ «a guy with a big thing»։
Մի քանի լուսանկար արեցի, հետո ասացի՝ «you made my evening», նա էլ, թե ՝«oh, no my baby, you made my evening, you’r my guy with a big thing»: Սրանով ամեն ինչ չավարտվեց, մեկ-երկու օր անց Ռոսին անցնում էր կարմիր գորգով, բոլոր լուսանկարիչները փորձում էի նրա հայացքը որսալ, այդ թվում և ես։ Ռոսին կրկին նկատեց ինձ սկսեց բացականչել՝ «oh, I know you, you’r my guy with a big thing» ։
[b]«Դեյվիդ Լինչը կարծում է՝ I got it»[/b]
[img]https://st0.shamshyan.com/editor/0041824001588001390283325.jpg[/img]
Դեյվիդին նույնպես լուսանկարեցի ծառայողական մուտքի մոտ, ուր լուսանկարիչների ու լրագրողների տարափ էր։ Այնպես ստացվեց, որ ես հայտնվեցի ուղիղ նրա մեջքի ետևում, երևի թե մի քառասուն սանտիմետրի վրա։ Այդ պահին նրան տեղեկացրին, որ մեքենան հակառակ կողմում է, Լինչը շրջվեց՝ կանգնելով դեմքով դեպի ինձ, մեզ իրարից մի տեսախցիկ ու մի օբյեկտիվ էր բաժանում։ Ես հետ-հետ էի քայլում, նա էլ՝ ուղիղ դեպի տեսախցիկս։ Անունն էի տալիս՝ փորձելով հայացքը որսալ։ Կանգնեց, քարացած հայացքով շուրջ մեկ-երկու վայրկյան նայեց տեսախցիկին, արագ-արագ նկարեցի՝ որքան հասցրեցի։
Ասացի՝ «thank you David», նայեց ինձ ու պատասխանեց՝ «hmm, I think you got it»։
Շատ տպավորիչ էր, այդ ամբողջ աղմուկն ինձ համար լռել էր ու թվում էր՝ միայն Լինչի ձայնն եմ լսում։
[b]«Նիկոլ Քիդմանը Քլինթ Իսթվուդի փոխարեն» [/b]
[img]https://st0.shamshyan.com/editor/0257726001588001416700660.jpg[/img]
Նիկոլին նկարեցի շատ պատահական։ Տեղեկություն ունեինք, որ շուտով ծառայողական մուտքից դուրս է գալու Քլինթ Իսթվուդը, բոլորս նրան էինք սպասում։ Հասցրել էի ֆեյսբուքյան ուղիղ եթեր մտնել, բոլորին պատմում էի, որ պատրաստվում ենք Քլինթին նկարել։ Արդյունքում մոտ հիսուն-յոթանասուն մետրի վրա՝ մեկ այլ մուտքի մոտ ինչ-որ շարժ նկատեցինք, բոլորս կարծեցինք, որ Քլինթը, հավանաբար, այդտեղից դուրս կգա և շարժվեցինք այդ կողմ։ Ես էլ՝ առանց ուղիղ եթերն անջատելու հեռախոսս դրել էի գրպանումս ու բոլորի հետ վազում էի։ Արդյունքում, ամբոխի հետ միասին ես էլ հայտնվեցի բեքսթեյջում, ուր, իրականում, լրագրողների մուտքը թույլատրված չէր։ Քլինթի փոխարեն այդտեղ էր Նիկոլ Քիդմանը…
[b]«Երբ Անյա Ռուբիկը խախտում է հեղինակային իրավունքները»[/b]
[b][/b]
[img]https://st0.shamshyan.com/editor/0336135001588001445374633.jpg[/img]
Կաննի փառատոնի ծրագրերի տնօրեն Թիերի Ֆրեմոն մի առիթով ասել է, որ փառատոնը չորս սյուների վրա է հիմնված, մեկը՝ լրագրողներն են, մյուսը՝ նորաձևության ինդուստրիան, հաջորդը կինոն է, և վերջինը՝ հանդիսատեսը, և այս չորսը փոխկապակցված են. չլինի մեկը, չի լինի փառատոնը։ Այս պատմությունը այդ հենասյուներից երկուսի, մասնավորապես՝ լուսանկարիչների ու մոդելների միջև հաճախ ծագող խնդրի մասին է։ Բանն այն է, որ մոդելները հաճախ վաստակում են լուսանկարիչների արած ֆոտոների միջոցով ու անգամ չեն նշում նկարի հեղինակին։ Նման մի դեպք էլ տեղի ունեցավ անցյալ տարի, երբ մոդել Անյա Ռուբիկը տեղադրել էր իմ արած լուսանկարը, նշել էր բոլոր հնարավոր բրենդներին, որոնք կապ ունեին նրա արտաքինի հետ, սակայն զլացել էր նշել լուսանկարի հեղինակին։
Ինձ ոչինչ չէր մնում անել, քան տեղադրել սքրինշոթերն ու մի քիչ «ամոթանք տալ» աղջկան։
Կես ժամ անց այդ լուսանկարն այլևս նրա ինստագրամյան էջում չկար, փոխարենը՝ այն մինչ օրս կա նրա ֆեյսբուքյան էջում։
Լուսանկարների աղբյուրը՝ armeniasputnik| [url=https://www.facebook.com/asatur.yesayants]Asatur Yesayants[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
5814 դիտում
12:56 22-04-2020
Իմ 5 լուսանկարներն ու դրանց պատմությունները. Սամվել Սևադա. Vnews.am
Այս բաժնից
892 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»