211652_close_icon
views-count7543 դիտում article-date 22:25 19-04-2020

Տանիքում թենիս խաղացող աղջիկների տեսանյութը համացանցի հիթն է դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալական Լիգուրիայի երկու բնակչուհի ինքնամեկուսացման պայմաններում մարզավիճակը պահպանելու յուրօրինակ ձև են գտել: Աղջիկները որոշել են թենիս խաղալ՝ գտնվելով հարևան շանքերի տանիքներին: Ընդամենը 20 վայրկյան տևող տեսանյութն անմիջապես համացանցի հիթն է դարձել: Սոցցանցերում աղջիկների թենիսի զբաղմունքը դիտել են արդեն ավելի քան 8 մլն օգտատեր, իսկ ապրիլի 18-ին տեսանյութը տեղադրվել է Թենիսի համաշխարհային ասոցիացիայի (ATP) պաշտոնական թվիթերում: Վերջին տվյալներով, Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսից վարակվելու 176 հազար դեպք, մահացել է 23 227 մարդ, ապաքինվել՝ 55 հազար հոգի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր