18-ամյա ամերիկացու սարքը դարձել է համացանցի հիթն ու իշխանությունների գլխացավանքը. Տեսանյութ
ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի Քլինթոն քաղաքի 18-ամյա բնակիչ Օսթին Հոգվեթը հրապարակել է տեսանյութ, որը կարող է խնդիրներ առաջացնել դաշնային ավիացիոն իշխանությունների կողմից:
Տեսանյութում անօդաչու սարք է՝ նրան ամրացված կիսաավտոմատ ատրճանակով, ընդ որում, զենքը կրակում է: Մինչդեռ ավիացիոն կանոնները արգելում եմ անօդաչու սարքերի վտանգ պարունակող շահագործումը:
Հոգվեթի հայրը պատմել է, որ իր տղան անօդաչու սարքը պատրաստել է Կոնեկտիկուտի Կենտրոնական Համալսարանի դասախոսի օգնությամբ:
Դաշնային ավիացիոն վարչությունն արդեն հայտարարել է, որ Քլինթոնի ոստիկանության հետ միասին հետաքննություն է սկսել Հոգվեթի նկատմամբ:
Տեսանյութը հրապարակվել է հուլիսի 10-ին և ներկա պահին այն դիտել է 2,2 մլն օգտատեր: