ՊԲ կենտրոնական ենթակայության գործող զորամասերից մեկում ցուցադրական պարապմունքներ են անցկացնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլի 13-ին պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության գործող զորամասերից մեկում տեղի են ունեցել «Սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման, ամառային ռեժիմի փոխադրման կազմակերպումը և անցկացումը» թեմայով ցուցադրական պարապմունքներ, որին հետևել է ՊԲ հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետ Վիկտոր Առստամյանը:
Զորամասի հավաքակայանում անցկացվող պարապմունքները առավել արդյունավետ և պատկերավոր իրականացնելու համար ծավալվել են ուսումնական կետեր, որտեղ մասնակից սպաներին ցուցադրվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի սպասարկման կարգն ու ամառային ռեժիմի ժամանակ իրականացվող աշխատանքները:
Սպաների, պայմանագրային և շարքային զինծառայողների տեսական գիտելիքների ու գործնական հմտությունների բարձրացման, ավտոմոբիլային տեխնիկայի և սպառազինության սեզոնային սպասարկման ունակությունների մասնագիտական կատարելագործման նպատակով անցկացված պարապմունքների ավարտին ի մի են բերվել արդյունքներն ու նախանշվել հետագա անելիքները:
[b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]