3689 դիտում
19:35 31-01-2019
ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում` տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն
Հունվարի 30-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում` բանակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ղեկավարությամբ Պաշտպանության բանակի միավորումների և կենտրոնական ենթակայության զորամասերի ԲՀԱ ոլորտի սպաների ու սերժանտական խորհուրդների մասնակցությամբ տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն` նվիրված 2018 թվականի և ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում, կատարված աշխատանքների ամփոփմանը և առաջիկայում նախատեսված միջոցառումների քննարկմանը:
Բացման խոսքում բանակի հրամանատարի տեղակալը վերլուծության տեսքով ներկայացրել է հաշվետու ժամնակահատվածում ՊԲ միավորումներում և զորամասերում սերժանտական խորհուրդների կողմից իրականացված աշխատանքները՝ անդրադարձել նաև սերժանտների մասնակցությամբ տեղի ունեցած դեպքերին ու պատահարներին, ընդգծել դրանց ծնող պատճառներն ու կանխարգելիչ միջոցառումները:
Այնուհետև զորամասերի սերժանտական խորհուրդների նախագահները հանգամանորեն անդրադարձել են իրենց իսկ նախաձեռնությամբ իրականացված բոլոր այն աշխատանքներին, որոնք նպատակաուղղված էին զորամասերում կարգապահության ամրապնդմանը, դժբախտ դեպքերի կանխարգելմանը, ինչպես նաև զինծառայողների բարոյահոգեբանական ապահովման ու մարտունակության ամրապնդման աշխատանքներին` մատնանշելով ոչ միայն արձանագրված ձեռքբերումներն ու հաջողությունները, այլ նաև այն թերացումներն ու բացթողումները, որոնց ուղղությամբ նախատեսում են իրականացնել հետևողական աշխատանքներ: ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը, տալով համապատասխան հանձնարարականներ, մեկ ամգամ ևս կարևորել է կրտսեր հրամկազմի դերը ստորաբաժանումների արդյունավետ ղեկավարման, ինչպես նաև դժբախտ դեպքերի կանխարգելման և անցանկալի երևույթների դեմ պայքարում:
Հավաք-խորհրդակցության ավարտին պետական սահմանի պահպանության և բարեխիղճ ծառայության համար ՊԲ Բարոյահոգեբանական ապահովման ոլորտի մի շարք սպաներ և սերժանտներ պարգևատրվել են շնորհակալագրերով, պատվոգրերով, թանկարժեք նվերներով ու <<Փառքի խաչ>> կրծքանշանով:
Վերջում, ի մի բերելով հնչեցված զեկույցներն ու քննարկումների արդյունքները, գեներալ-մայոր Վ. Բալայանը առաջիկա անելիքների վերաբերյալ պատասխանատու անձանց տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ:
[b]
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
3126 դիտում
18:26 12-02-2019
ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում անց է կացվել ծառայողական հավաք-խորհրդակցություն
882 դիտում
22:36 13-04-2020
ՊԲ կենտրոնական ենթակայության գործող զորամասերից մեկում ցուցադրական պարապմունքներ են անցկացնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
400 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
547 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
928 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ