ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում անց է կացվել ծառայողական հավաք-խորհրդակցություն
Փետրվարի 12-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում, բանակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ղեկավարությամբգ անց է կացվել ծառայողական հավաք-խորհրդակցություն, որին մասնակցում էին ՊԲ-ի միավորումների և զորամասերի բարոյահոգեբանական ապահովման և հարակից ոլորտների սպաները:
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել զորամասերում` վերջին շրջանում տեղ գտած դրական զարգացումներին և անցանկալի երևույթներին, վեր են լուծվել դրանք ծնող պատճառներն ու քննարկվել հետագայում դրանցից խուսափելու ուղիները:
Հավաք-խորհրդակցության թեմատիկ բովանդակության շրջանակներում գեներալ-մայոր Բալայանը գնահատականներ է տվել բոլոր զորամասերին և ներկաներին խնդիրներ առաջադրել առաջիկա անելիքների վերաբերյալ:
[b]
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]