5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ
Նոյեմբերի 28-ին 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների անձնակազմի ներգրավմամբ, անցկացվել են գործնական պարապմունքներ:
Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մարտական դիրքերի ավագները հրահանգավորվել և ստացել են ցուցումներ առաջադրված մարտական խնդիրների վերաբերյալ, ստուգվել է մարտական փաստաթղթերի առկայությունն ու վարման կարգը: