211652_close_icon
views-count87561 դիտում article-date 12:30 12-04-2020

Արարատի մարզում 32-ամյա պայմանագրային զինծառայող է ինքնասպան է եղել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղից դեպի Եղեգնավան գյուղ տանող ճանապարհին՝ ծիրանի ծառից դի կա կախված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը: Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում՝ ծիրանի ծառից երկաթյա մալուխով կախված վիճակում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ, 32-ամյա Ռաֆիկ Ա.-ի դին: Տեղում դատաբժիշկը, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ պաշտպանության նախարարության Արարատի մարզային Ռազմական ոստիկանության ծառայողները, քանի որ պարզվել է, որ Ռաֆիկ Ա.-ն ծառայում էր ՀՀ ՊՆ զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր