Խոշոր ավտովթար Լոռու մարզում. պայմանագրային զինծառայողը Mercedes-ով բախվել է հանրախանութի պատին և ծառին ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին. վիրավորը պայմանագրային զինծառայող է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ փետրվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08: 30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 30-ամյա Լևոն Վարոսյանը իր վարած Mercedes մակնիշի  77 ՏZ 771 համարանիշի ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հանրախանութի հարևանությամբ գտնվող պատին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Ալավերդի քաղաքի բնակիչ, 45-ամյա Ռուբեն Պեպանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառաողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արարատ Նազարյանի  գլխավորությամբ: 
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գառնիկ Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորմասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է  ոստիկանության Թումանյանի բաժին,  որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչ Ա. Սահակյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները՝   Էդիկ Սիմոնյանի
                                            
                    
                                            
                        
            


