60459 դիտում
22:41 27-01-2021
ԹԵՐԹԵԼՈՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ. Ինչո՞ւ են ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանին անվանում Բեթմեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Շատերը չգիտեն, որ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը, երբ դեռ աշխատում էր ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում որպես օպերլիազոր, գործընկերների կողմից ստացել էր Բեթմեն անունը;
Ինչո՞ւ Բեթմեն. քանի որ էրեբունի վարչական շրջանում մի քանի անգամ եղել են դեպքեր, երբ քաղաքացիները փորձել են ինքնասպան լինել, իսկ որոշ քաղաքացիներ էլ հայտնվել են անօգնական վիճակում, փրկարարների հետ այդ քաղաքացիներին օգնության ձեռք է մեկնել Վ. Վարդանյանը, իսկ ընկերները կատակելով ասում էին. «Եթե Բեթմեն Վարդանն է եկել, էդ քաղաքացին փրկված է»:
Ու այդպես էլ լինում էր. 2010 թ.-ին, երբ ժողովրդին հայտնի Սիլաչի թաղամասում մի քաղաքացի բարձրացել էր շենքի տանիք ու սպառնում էր ցած նետվել, դարձյալ այդ քաղաքացու հետ ճիշտ հոգեբանական զրույց անցկացրեց Վ. Վարդանյանը, ում հետ էր նաև այն ժամանակ Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը և Վ. Վարդանյանին ու Ա. Արշակյանին հաջողվեց կանխել այդ քաղաքացու ինքնասպանության փորձը:
[b]ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանն է[/b]
[img]https://img.shamshyan.com/bphotos/2021/01/27/9075b447d6b7175dc36027252f0bcf8d.jpg[/img]
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
751 դիտում
14:22 30-01-2025
Փորձնական ծրագիր Երեւանում. 0-2 տարեկան երեխաների խմբեր կբացվեն մանկապարտեզներում
2428 դիտում
13:42 30-01-2025
Եթե մինչև փետրվարի 1-ը չակտիվացնեք ձեր էլեկտրոնային ստորագրությունը, այն կակտիվացվի ինքնաշխատ կերպով