Հանրապետության նախագահի հրամանով Հայաստանի Փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանին շնորհվել է Փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում.
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մուշեղ Ղազարյանին Փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին։
Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ որոշում եմ՝
Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գնդապետ Մուշեղ Վիլիկի Ղազարյանին շնորհել փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում»։