211652_close_icon
views-count872 դիտում article-date 15:40 06-04-2020

Ապրիլի 6-ը սպորտի միջազգային օրն է

ՄԱԿ – ը, 2013թվականին, ապրիլի 6 –ը հայտարարել է սպորտի միջազգային օր։ Սպորտը միավորում է ազգություններին և ընդհանրապես մարդկությանը։ Խաղերը, սպորտային մրցությունները և ֆիզիկական կուլտուրան մեծ դեր են խաղում մարդու ընդհանուր զարգացման համար: Սպորտի մասսայականությունը, հեղինակությունը և դրական բնութագիրը կատարյալ գործիք է միավորված ազգերի կազմակերպության / ՄԱԿ / նպատակների իրականացման և խաղաղության ամրապնդման համար։ Այս տարի , երբ աշխարհը կորոնավիրուսի պատճառով հայտնվել է հատուկ իրավիճակում, սպորտի ամենամյա միջազգային այս օրը կնվիրվի մարդու ընդհանուր ֆիզիկական ակտիվությանն ու առողջությանը։ Այս նշանավոր օրը պահանջում է լինել ֆիզիկապես ակտիվ, կոփել առողջությունը և հաղթել COVID-19 - ին։ Այժմ ամենուրեք փակ են մարզադահլիճները , մարզահամալիրները, մարզադաշտերը, լողավազանները, պարային ստուդիաները, խաղահրապարակները։ Ուստի մարդիկ չեն կարող ակտիվորեն զբաղվել սպորտով ։ Արդյունքում ` մարզական հասարակությունն ամբողջ աշխարհում սահմանափակումների պատճառով հայտնվել է լուրջ դժվարությունների առջև։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս ֆիզիկական վիճակը պահպանելու համար ամենօրյա մարզումներ անցկացնել տանը։ Համացանցում կան բազմաթիվ առցանց ծրագրեր՝ տարբեր տարիքի մարդկանց համար։

Նմանատիպ նյութեր