211652_close_icon
views-count25791 դիտում article-date 16:28 04-04-2020

Ավտովթար Արարատի մարզում. Բաղրամյան գյուղում բախվել են BMW-ն, ՎԱԶ 21099-ն ու ՎԱԶ 211030-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Բերքանուշ գյուղից դեպի Ազատավան գյուղ տանող գյուղամիջյան ճանապարհին՝ Բաղրամյան գյուղի վարչական տարածքում, բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 41-ամյա Իշխան Պ-ի վարած Վազ 211030 մակնիշի 69 ՕP 009 համարանիշի, 35-ամյա Արմեն Ն-ի վարած Վազ 21099 մակնիշի 35 MD 789 համարանաիշի և 53-ամյա Խորեն Մ-ի վարած BMW մակնիշի 36 AM 592 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Իշխան Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյան գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխաանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Երիցյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր