Արարատի մարզում բախվել են Վազ 21099-ն ու Վազ 2109-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Երևան-Արտաշատ գյուղամիջյան ավտոճանապարհի Մրգավետ գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ, 31-ամյա Վարդան Մանասերյանի վարած Վազ 21099 մակնիշի 32 ՍՏ 815 համարանիշի և Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչ, 30-ամյա Տարոն Բադալյանի վարած Վազ 2109 մակնիշի 31 QQ 100 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Մանասերյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց:
Վթարի վայր է ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզի քննչական բաժնի Արտաշատի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի