9815 դիտում
09:51 31-03-2020
Քաղաքացիները կծանոթանան պետական տվյալների շտեմարաններում պահվող իրենց անձնական տվյալներին․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է լրացումներ կատարել կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1385-Ն որոշման մեջ: Իրավական այս ակտի ընդունումը նպատակ ունի նախատեսել համապատասխան կարգավորում՝ e-citizen պորտալի միջոցով պետական տվյալների շտեմարաններում պահվող անձնական տվյալներին ծանոթանալու և պետական տեղեկատվական համակարգի միջոցով դրանց օգտագործման մասին տեղեկություն ստանալու՝ անձանց հնարավորությունն ապահովելու համար:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված մարմիններն են արդարադատության նախարարությունը, արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ն:
Ինչի՞ մասին է խոսքը: «Աջակցություն Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին. ծառայությունների մատուցման բարելավում`ավելի արդյունավետ և պատասխանատու հանրային կառավարման միջոցով» ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագրի 13-րդ ցուցանիշի գործողություններով նախատեսված է ապահովել, որ e-citizen պորտալի միջոցով քաղաքացիների համար հասանելի լինեն ՀՀ կառավարության փոխգործակցության հարթակի հետ կապված էլեկտրոնային կառավարման տվյալների բազաներում պահվող բոլոր թվայնացված տվյալները՝ ներառյալ էլեկտրոնային առողջապահության համակարգի տվյալները:
Ըստ այդմ, նախատեսված է նաև մշակել այնպիսի կարգավորում և ՏՏ լուծումներ, որոնք անձանց հնարավորություն կտան e-citizen պորտալի միջոցով վերահսկելու պետական կառավարման մարմնի կողմից իրենց թվայնացված անձնական տվյալների օգտագործումը: Ցուցանիշն ընդհանուր առմամբ ուղղված է անձի՝ իր անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություն ստանալու իրավունքի ապահովմանը:
Նախագծի հիմնավորման մեջ հիշեցնում են, որ Սահմանադրության 34-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իր մասին հավաքված տվյալներին»:
Ֆիզիկական անձանց կողմից իրենց անձնական տվյալների մշակման (իրենց անձնական տվյալների օգտագործման) վերաբերյալ տեղեկություն ստանալու վերոնշյալ սահմանադրական իրավունքն առարկայացել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում, որի 15-րդ հոդվածը սահմանում է տվյալների սուբյեկտի՝ իր անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքը, իսկ նույն օրենքի 20-րդ հոդվածը նախատեսում է այդ իրավունքի իրացման ձևը՝ նշելով, որ տվյալներ մշակողը պարտավոր է օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով տվյալների սուբյեկտին տեղեկատվություն տրամադրել համապատասխան գրավոր հարցումը ստանալուց հետո՝ հինգ օրվա ընթացքում:
Միևնույն ժամանակ նախագծի ընդունման հիմնավորման մեջ նշվում է, որ թեև անձնական տվյալներին ծանոթանալու և անձնական տվյալների մշակման մասին իրազեկվելու իրավունքն արդեն ամրագրված է, սակայն բացակայում են էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով փոխանցվող անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություն ստանալու կարգավորումները:
Այլ կերպ ասած՝ թեև անձնական տվյալների և անձնական տվյալների մշակման վերաբերյալ տեղեկություն ստանալու իրավունքն ամրագրված է, սակայն նախատեսված չէ e-citizen պորտալի միջոցով պետական տվյալների շտեմարաններում (միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգում) պահվող և դրա միջոցով մշակվող տվյալներին և տվյալների մշակմանը ծանոթանալու ընթացակարգը:
Այս նախագծի նպատակն է իրավական հիմք ստեղծել համապատասխան ՏՏ լուծումների արդյունքում e-citizen պորտալի միջոցով պետական տվյալների շտեմարաններում պահվող անձնական տվյալներին ծանոթանալու և պետական տեղեկատվական համակարգի միջոցով դրանց օգտագործման մասին տեղեկություն ստանալու՝ անձանց հնարավորությունն ապահովելու համար:
Ըստ այդմ, նախագծի նպատակն է նաև «Աջակցություն Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին. ծառայությունների մատուցման բարելավում` ավելի արդյունավետ և պատասխանատու հանրային կառավարման միջոցով» ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագրի 13-րդ ցուցանիշով ստանձնած հանձնառության կատարումը:
Նշվում է, որ նախագծով սահմանվում է e-citizen պորտալի միջոցով պետական տվյալների շտեմարաններում պահվող անձնական տվյալներին ծանոթանալու և պետական տեղեկատվական համակարգի միջոցով դրանց օգտագործման մասին տեղեկություն ստանալու հնարավորություն տվող բաժնի նկարագրությունը և տեղեկություն ստանալու ձևերը:
Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում e-citizen պորտալի միջոցով քաղաքացիները պետական տվյալների շտեմարաններում պահվող անձնական տվյալներին ծանոթանալու և պետական տեղեկատվական համակարգի միջոցով դրանց օգտագործման մասին տեղեկություն ստանալու հնարավորություն կունենան»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1507 դիտում
16:48 31-05-2016
ՀՀ ԱՆ անձնական տվյալների գործակալությունը ճանաչվել է անձնական տվյալների պաշտպանության եվրոպական ազգային մարմին
1024 դիտում
16:50 23-06-2014
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին անձամբ կշրջեն երթուղայիններով և տեղում կծանոթանան իրավիճակին
Այս բաժնից
1039 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1258 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»